ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳԻՉ՝ ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ԻՐ 2015-Ի ՍՊԱՍԵԼԻՔ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/


Մեր օրերում երիտասրադ կատարողները ներկայացնում են հանրության իրենց երաժշտական նորությունները:
Երիտասարդ երգիչ՝ Վարդան Բարսեղյանը ով վերջին ժամանակներում սկսել է ակտիվ գործունեությամբ հանդես գալ 2015-ին կունենա նորություններ:
Mymuzic.ru-ն իր ընթերցողներին է ներկայացնում երիտասարդ երգիչ՝ Վարդան Բարսեղյանի 2015 թվականի բացառիկ հարցազրույցը:


Լինելով երիտասարդ երգիչ արդյոք դժվար չէ ստեղծագործել հայկական շոու բիզնեսում:
 -Միանշանակ դժվարություններ լինում են, բայց կարծում եմ եթե սիրում ես քո աշխատանքը դվարությունները դառնում են ավելի հեշտ:

Ինչ ձեռքբերումներ, դժվարություններ և բացթողումներ եք ունեցել նախորդ տարիներին:
-Ձեռբերումներ շատ են եղել փառք Աստծո, ունեցել եմ նոր երգեր, համերգներ, ֆոտոսեսիաններ, ամեն դեպքում չեմ դժգոհում:Բացթողումներ եղել են, բայց կարծում եմ ամեն ինչ ունի իր ժամանակը:

Արդյոք ժամանակը չէ հանդես գալ նոր տեսահոլովակով:
-Իհարկե արդեն ժամանակն է , ու առաջ Աստված, կարծում եմ այս տարի հանդես կգամ արդեն նոր տեսահոլովակով:

Ինչ նորությունների սպասենք 2015-ին:
-2015-ին նորություններս շատ են լինելու, պատրաստվում եմ երեք նոր  երգ ձայնագրել, որոնցից մեկը կլինի ակումբային ոճում և կլինի երկու նոր տեսահոլովակ:Առաջինը սիրային երգի հիման վրա կնկարահանվի, որի հեղինակը՝ Հայկ Գևորգյանն է, իսկ գործիքավորումը և ձայնգարությունը կատարել է Արման Սարգսյանի /H-music/, երկրոդ տեսահոլովակս կլինի ակումբային, որի երաժշտության հեղինակը՝ Սամվել Սարյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Արթուր Սաֆարյանն է:

Արդյոք չեն լինում դժվարություններ Ձեր կատարած աշխատանքերը ցուցադրելու հեռուստատեսությամբ:Հայկական հեռուստաընկերություններ տալիս են հնարավորություն երիտասրադ կատարողին ներկայացնել իրենց տեսահոլովակը:
-Քանի, որ դեռ տեսահոլովակ որպես այդպիսին չունեմ հետևաբար եթերում չեն եղել իմ աշխատանքները, բայց կարծում եմ, եթե ունենամ տեսահոլովակ այդ դեպքում խնդիրներ չեն լինի, ամեն դեպքում ես գնահատում եմ մեր հեռուստաընկերությունների աշխատանքը, որքանով, որ հնարավոր է  մեր երիտասարդ  կատարողներին փորձում են օգնել, ինչը շատ գովելի փաստ է:


My Instagram