Խոսքերի հեղինակ` Ավետ Բարսեղյան
Երաժշտությն հեղինակ` Մանե Հակոբյան
Գործիքավորում` Մարտին Միրզոյան
Ինգա եւ Անուշ Արշակյանները նոր երգ ու տեսահոլովակ են ներկայացրել` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Երգը կոչվում է «Ապրելու ապրիլ», որի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:
Ի դեպ, Ինգա Արշակյանն ընդգրկված է այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացնող` «Genealogy» խմբում: