Ինչպես է եղել 2014-ը երգչուհի՝ Մոնայի համար ու ինչ սպասենք 2015-ին երգչուհուց, և արդյոք այս տարի՝ Մոնայի կյանքում տեղի կունենա փոփոխություն այս և այլ մյուս հարցերի պատասխանը երգչուհին տվեց միայն մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում:
Ինչպիսն էր 2014-ը Ձեզ համար:
-2014-ից շնորհակալ եմ. քանի որ շատ բարեհաճ գտնվեց իմ հանդեպ:Մարտին իրականացրեցի վաղեմի երազանքս, ունեցա մեծ մենահամերգ ,,Առնո Բաբաջանյան,, համերգասրահում:Շոուն ստացվեց, չորս եղանակ բեմադրեցի դահլիճում, որից հետո թողարկեցի 4-րդ երգս:Բնականաբար դա պետք է ունենար շարունակություն, մի քանի ամիս անց վաճառքի հանվեց համերգի տըեսասկավառակը:Այն արդեն ցուցադրել են մարզային և քաղաքային հեռուստաընկերություններ:Ուրախ եմ, որ այս առումով հաջողությունը ժպտաց ինձ:Մեր թիմը իրականացրեց որակայալ աշխատանք:
Տարին ամփոփելիս չեմ ուզում մոռանալ բազմաթիվ համերգների, երեկոների, հեռուստահաղորդումների և հանդիպումների մասին, որոնք ինձ ժանաչում և հաջողություններ բերեցին:
Ինչ նորությունների սպասենք 2015-ին:
-2015-ին շատ պլաններ ունեմ, խենթ մտքեր, սպասվում է ցնցող դուետ, որի մասին հիամ դեռ չեմ ցանականում խոսել, միայն կասեմ, որ այն կզարմացնի բոլորին, որը կդառնա նաև հիթ ամբողջ աշխարհում:Գուցե նաև թողարկեմ իմ նոր ձայնասկավառակը:Սպասվում է նաև նոր երգեր, այժմ աշխատում եմ ,,Тебя рядом нет,, երգի վրա, որը շուտով կներկայացնեմ երկրպագուներիս դատին, մի խոսքով 2015-ին կլինեմ ինչպես միշտ խենք, կրակոտ և անսպասելի:
Ինչպիսին եք բեմից դուրս:
-Բեմից դուրս այնպիսին եմ ինչպես բեմում, սիրում եմ ապրել, ժպտալ, զգալ, չնայած շատերը ինձ ճանաչում կամ պատկերացնում են ,,Ճերմակ գայլուհի,, այդպիսն եմ միայն որսի ժամանակ, պատժելու, գոյատևելու կամ դաստիրակելու նկատառումներից դրդված:Սիրում եմ վստահել, հնարավորություն տալ, հասկանալ մարդուն:Ազատ ժամանակս՝ րոպեներս օգտագործում եմ լռությունս վայելելու համար՝ մտածում եմ:
2015-ին սպասենք փոփոխություն անձնական կայնքում:
-Իմ անձնական կայնքը վերջերս դարձել է երգի նման մի բան, լավ պտտվում է հանրային թեմաներում:Այս մասին կլռեմ, որովհետև սա իմ կյանքն է, իմ զգացմունքներն ու սիրելի մարդիկ են:Իմն է :Միայն կասեմ մի բան, երբ ընտրությունս վերջնականապես կատարեմ, բոլորը կխոսեն իմ մեծ սիրո մասին, կքնարկեն իմ հարսանեկան յուրահատուկ երեկոն, քանի որ մասնագիտական է:Իմ հարսանեկան ծառայությունները այդ օրն աշխատելու է միայն ինձ համար:Կավելացնեմ միայն մի բան ,,DIMICANDUM,, լատիներենից թարթմանաբար նշանակում է ,,պետք է պայքարել,,:Պայքարեք Ձեր երազաների ոււ գեղեցիկ կայնքի համար, քանի որ այն չեն գնում, չեն ստանում ժառանգություն ու առավել ևս չեն ողորմում:Ժպտացեք երկնքին ու մի օր նա անպայման այդ ժպիտը Ձեզ կվերադարձնի:Երջանիկ եղեք...
Նյութը՝ Մովսես Հարությունյանի