Ինչո՞վ է զբաղված Գրիշան, կպատմե՞ք մի փոքր Ձեր այժմյան գործունեության մասին։
- Այա պահին շարունակում եմ աշխատել նոր երգերիս և տեսահոլովակիս վրա:Պատրաստվում եմ ներկայացնել իմ ձայնասկավառակը, որտեղ կլինի վերջին ժամանակների իմ երգերը, որոնք ծանոթ են իմ լսարանին և իմ երկրպագուներին:Ձայնասկավառակում կլինեն երգեր որոնք դեռ ոչ ոք չի լսել, նոր երգեր, որոնք հասանելի կդառնան ձայնասկավառակի շնորհանեսից հետո:
Ե՞րբ լույս կտեսնի Ձեր ձայնասկավառակը։
- Բորոլր աշխատանքները տարվում են, որ ձայնասկավառակի շնորհանդեսը լինի այս տարվա աշնանը:
ի՞նչ սպասի հայ հանդիսատեսը Ձեզնից, ի՞նչ նորություններ կան։
-Ես միշտ փորձել եմ նորկայացնել երգեր, որոնք կդիպչեն հայ հանդիսատեսի սրտին անկախ նրանից աշխարի որ անկյունում են նրանք ապրում, անկախ նրանից թե երգս ինչի մաիսն է ես միշտ փորձում եմ լինել հայեցի: Շուտով կներկայացնեմ մի նոր երգեը, որ կմիավորի շատ-շատ հայերի` ,,Հայաստան,, վերնագրով:Երգը որի թե երաժշտության և խոսքերի հեղինակը ես եմ, երգը ծնվել է արտասահմանյան համերգներից մեկի ժամանակ, երբ հայ հանիսատեսը այնքան էր կարոտել հայկական երգին ու հայեցի երաժշտությանը, որ ես որոշեցի, առանց նվագակցության պարզապես երգել այս երգի կրկներգը, որը մի քանի օր պտտվում էր գլխումս, ողջ դահլիճը այդ չորս տողից հտո սկսեց վանկարկել ,,ՀԱՅԱՍՏԱՆ,,:Տեսարանը իրոք ցնցող էր և հուզիչ, իսկ համերգիչ գոտ բոլորը արդեն խոսում էին այդ երգի մասին ու, քանի որ խոստացել եմ, որ Հայաստան երգը շուտով հասանելի կլինի բոլորին շուտով, ուրեմն մեկ անգամ ևս փաստեմ, որ իմ լսարանին շուտով հաանելի կլինի ,,Հայաստան,, երգը:
Բազում հաջողությունների հասած, հայտնի երգիչը արդյո՞ք ունի չիրականացած երազանքներ և եթե այո՝ ի՞նչ է անում դրանց հասնելու համար։
- Իրականում կան երկու երազանքներ, որոնք դեռ չեն իրականացել, բայց հուսով եմ, որ դրանք սարերի ետևում չեն, իհարկե ամեն ինչ Աստծու ձեռքերում է, առաջինը մասնագիտական է և այն վաղուց է` այն է աշխարհում ապրող բոլոր հայերի համար ունենալ մենահամերգ բոլոր այն անկյուններում, որտեղ ապրում են նրանք:Նրանց ներկայացնել հայ երգը իմ կատարմամբ և մեկնաբանությամբ, իսկ երկրորդը անձնական է ես ունեմ երեք հրաշալի դստրեր ու արդեն վաղուց ուզում եմ որպեսզի նարանք ունենա եղբայր:Երազում եմ ընտանիքս համալրել արու զավակով, հուսով եմ Աստված կշնորհի ինձ նաև այդ բերկրանքը:
Այդ դեպքում ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանք-նպատակը։
- Ցանկացած գործում հաջողության հասնելու հասնելու լավագույն գրավականը իմ կարծիքով աշխատասիրությունն է և նաև կրեատիվ մտածողությունը անկախ ամեն ինչց ես վստահ եմ ցանկացած լավ արդյունքի ետևում անքուն գիշերների ու սրտացավ և քրտնաջան աշխատանքն է:
Նյութը՝ Մովսես Հարությունյանի
You Might Also Like