Ամերիկացի էպոտաժային երգչուհի Լեդի Գագան այլևս ստիպված չի լինի նկարահանվել հասրանեկան ֆոտոսեսիաներում՝ երազելով սեփական պսակադրության մասին: Սիրահարների օրը՝ փետրվարի 14-ին, երգչուհին նշանվել է:
Էքսցենտրիկ արտիստի ընտրյալը հոլիվուդյան հայտնի դերասան Թեյլոր Քիննին է:
Երգչուհին նշանադրությունից երկու օր անց Instagram-ի իր էջում հրապարակել է սրտի տեսք ունեցող ադամանդե մոտ 500 հազար դոլար արժողությամբ նշանի մատանին և մակագրել. «Նա իր սիրտն ինձ նվիրեց Սուրբ Վալենտինի օրը, և ես ասացի՝ «Այո»:
Սիրո խոստովանությունից ժամեր անց զույգը ընկերների ու ընտանիքի անդմաների հետ նշանդրությունը շարունակել են տոնել Նյու Յորքում երգչուհու հորը պատկանող Joanne Trattoria ռեստորանում:
Ի դեպ, զույգը ծանոթացել և հարաբերություններ է կառուցել “You and I” երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: