Անկեղծ զրույց Նանայի հետ

Դուք ընդգրկվել եք ամենասեքսուալ հայ աղջիկների շարքում, ինչպես ընկալեցիք այդ փաստը?

-Դե եթե ընդգրկվել եմ ամենասեքսուալ աղջիկների շարքում, ուրեմն նորմալ եմ վերաբերում.

Արդյոք ունեք երազանք և այն իրականացնելու համար քայլեր ձեռնարկում եք, թե պարզապես հույսով սպասում ?

- Ես իմ առջև դնում եմ նպատակներ և հասնում եմ նպատակներիս:


Ինչն է Ձեզ պակասում մարդկային փոխհարաբերություններում,առհասարակ:

-Մարդկային փոխհարաբերություններում ինձ համար պակասում է անկեղծությունը, քանի որ վերջին շրջանում չարն ու նախանձը ընկղմվել են մարդկանց հոգիներում:


Կարևորագույն որոշումներ կայացնելիս, արագ եք կողմնորոշվում, թե երկար ժամանակ է պահանջվում ?

-Նայած որոշում, ընդհանրապես որոշումներ կայացնելիս արագ եմ կողմնորոշվում:5.Մեր օրերում իդեալական լինելու համար անհրաժեշտ է անկեղծություն, հարգանք մեկը մյուսի նկատմամբ, սեր ու ժպիտներ:


Ինչ է Ձեզ անհրաժեշտ մեր օրերում իդեալական լինելու համար?

-Մեր օրերում իդեալական լինելու համար անհրաժեշտ է անկեղծություն, հարգանք մեկը մյուսի նկատմամբ, սեր ու ժպիտներ:


Կարիերա ստեղծելու ճանապարհին, որ հատվածում ինչ զոհողությունների եք պատրաստ ?

-Ես ունեմ կարիերա, կայացած եմ իմ ոլորտում: Իսկ զոհողությունների կարիք կարծում եմ չի լինի:


Անարդարություն տեսնելով հաճախ եք լռում?

-Նայած դեպքերում:


Ընդունակ եք դժվարին իրավիճակներին հումորով վերաբերվել?

-Դժվարին իրավիճակներին հումորով չեն վերաբերվում, կարելի է ժպիտով վերաբաերվել, բայց ոչ հումորով:


Երբ կհամարեք Ձեզ երջանիկ,հաջողակ և կայացած մարդ?

-Այն ժամանակ երբ կամուսնանամ, կունենամ իմ ընտանիքը, այդ ժամանակ ինձ կհամարեմ լիարժեք երջանիկ մարդ.


Ինչ նպատակներ ունեք առաջիկայում?

-Շատ նպատակներ ունեմ առաջիկայում, որոնք կիրագործեմ: Ժամանակից շուտ փակագծեր բացել չեմ սիրում...անակնկալները շարունակվելու են:


Նյութը՝ Մովսես Հարությունյանի

My Instagram