Հարցազրույց երգիչ Պաշ Սարդանի հետ.

Լսել ենք շատ կարծիքներ, որ Ձեր ձայնը շատ յուրահատուկ է և հզոր: Կասեք երբ առաջին անգամ վերցրիք խոսափողը և սկսեցիք երգել:

-Երգել սկսել եմ 14- տարեկանից, բազմիցս նշել եմ, որ ձայնային տվյալներս ժառանգել եմ մայրիկից: Առաջին անգամ բեմ եմ բարձրացել 15-տարեկանում Դո-ռե-մի մանկապատանեկան ստուդիայի կազմակերպած մրցույթի ժամանաակ: Լսել եմ կարծիքներ որ ունեմ բավականին հետաքրքիր տեմբր, որ լավ աշխատելու դեպքում կտարբերվեմ ստանդարտ ձայն ունեցողնեից:



Հե՞շտ է արդյոք Ձեզ համար աշխատել հայկական շոու-բիզնեսում: Եվ ի՞նչ եք կարծում Հայաստանի համար ճիշտ է օգտագործել շոու-բիզնես բառը:

-Ցանկացացծ ոլորտ ունի իր դժվարին կողմերը, և բացառություն չէ նաև շոու բիզնեսը: Ցանկացաց իրավիճակում, պետք է ուժեղ գտնվել: Հայաստանում կա պռոգրես այս ոլորտի համար, բայց կա նաև իր դժվարին կողմերը: Բոլոր երգիչ և երգչուհիները գիտեն այդ խնդիրների մասին, չէի ցանկանա թվարկել:



Ի՞նչը չեք ների երբեք:

-Սուտ , դավաճանություն տանել չեմ կարողնաում..բայց ես ներողամիտ մարդ եմ :)



Ի°նչ է Ձեզ համար ընկերությունը:

-Ընկերությունը իմ համար այլ հասկացողությունա, և դրա հետ կապված մի հրաշալի գրվածք կա , որը գրել է ՝ ՋԻՄ ՌՈՆ Երբ դու ցանկանաս արտասվել, կանչիր ինձ… Ես չեմ խոստանում զվարճացնել քեզ, բայց ես կարող եմ արտասվել քեզ հետ: Եթե երբևէ կցանկանաս փախչել, կանչիր ինձ… Չեմ խոստանում տարհամոզել, որ դու մնաս, բայց ես կարող եմ փախչել քեզ հետ: Եթե մի օր չցանկանաս ընդհանրապես լսել որևէ մեկին, կանչիր ինձ… Ես խոստանում եմ գալ հանուն քեզ ու խոստանում եմ, որ լուռ կմնամ: Բայց եթե մի օր դու կանչես ու ես արձագանք չտամ, խնդրում եմ, շտապիր ինձ մոտ: Հավանաբար այդ պահին ես քո կարիքն ունեմ անչափ: Մի քայլիր իմ առջևից, - ես կարող եմ նաև չհետևել քեզ: Մի քայլիր իմ ետևից, - ես կարող եմ նաև չառաջնորդել քեզ: Բայց քայլիր իմ կողքին: Եվ եղիր իմ ընկերը:


Ինչ նորությունների սպասենք 2015-ին:

-Փորձը ցույց է տալիս որ երբեք պետք չի ժամանակից առաջ ընկնել, ծրագրեր շատ կան միայն մնումա իրենց կյանք տալ...այդ կարող եմ ասել հիմա


վերջում ինչ կավելացնեք ..

-Սիրեք կյանքը և գնահատեք այն ինչ ունեք Ձեր կյանքում




Նյութը՝ Մովսես Հարությունյանի

My Instagram