Հասարակության կողմից ճանաչված մարդիկ գիտեն եւ գիտակցում են, որ հանրությանը հետաքրքրում է ոչ միայն իրենց ստեղծագործական, այլեւ, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը: MYMUZIC.ru-ը բազմաթիվ նամակներ է ստանում իր ընթերցողներից, որոնք խնդրում են ճշտել այս կամ այն ասեկոսեի իսկությունը: Այս անգամ խոսակցությունների “թիրախը” Սյուզի Մելիքյանն է:
Ինչ վերաբերում է “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջից հարսանեկան լուսանկարները հեռացնելուն, երգչուհին պատասխանել է.“Ես իմ անձնական լուսանկարները երբեք չեմ դրել համացանցում, որ հիմա էլ հանեմ”:
Նյութը՝ Մովսես Հարությունյանի
Լուրեր են տարածվել, որ 2013 թվականի հոկտեմբերին պսակադրված երգչուհին բաժանվել է: Հավանական ամուսնալուծության մասին խոսակցությունների հավաստիությունը ճշտելու նպատակով MYMUZIC.ru-ը կապ է հաստատել հենց Սյուզիի հետ, որը, սակայն, հայտնել է, թե “անձնական ոչ մի հարցի չի պատասխանում”: