ՈՎ Է ՆՎԻՐԵԼ ԴԱՎԻԹ ԱՂԱՍԻԻՆ ԻՐ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ



Դավիթ, կպատմե՞ք ինչպես եք անցկացրել ժամանակը` Երևանում: Արդյո՞ք կարողացել եք ժամանակ հատկացնել հանգստին ու ընկերներին:


-Ես շատ եմ սիրում` Հյուսիսային պողոտայով քայլելը թե միայնակ և թե ընկերներիս հետ:Սիրում եմ մեր` Երևանը, բայց ափսոսում եմ, որ ամեն օր և րոպե և ամեն ժամ իրեն փորձում են փոխել:





Ու՞մ մտահաղացումն էր համատեղ «Ты моя любимая» տեսահոլովակով հանդես գալը:

-Երգը ամբողջությամբ եղել է նվեր իմ ավագ ընկերոջից` Նարեկ Գեղամյանից, ով գրել է երգը և նաև գործիքավորել, ես երգեցի այս երգը իմանալով հանդերձ, որ լավ չեմ տիրապետում ռուսերենին ու ասեմ, որ այս երգը շատ եմ սիրում:Ունեցել ենք քննադատություններ, բայց ես իհարկե կողմ եմ առողջ քննադատությանը, իսկ երգը սիրված է ինչը փաստում է ինտերնետի դիտումը և հավանումները:
Տեսահոլովակը նկարահանվել է իմ ընկերների շնորհիվ:Տեսահոլովակը նկարահանել է` Արթուր Սմբատյանը, իսկ մոնտաժային աշխատանքը կատարել է իմ մյուս ընկերը ով գտնվում է Պիատիգորսկում` Սամվելը:



Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում այս կյանքում: Ինչպե՞ս են ծնվում Ձեր նոր աշխատանքները:


-Ինձ մոտ ծնվում են երգեր, որոնք ես գրի եմ առնում, լսում եմ տարբեր ոճերի երաժշտություններ, բայց կատարում եմ միայն այս ոճի երգեր և ոգեշնչվում եմ այն ժամանակ երբ իմ կատարած աշխատանքը գնահատում է իմ երգարվեստը հանավնողների կողմից:Իմ լսարանի գնահատականը ամենակարևորն է ինչը ինձ ուժ է տալիս նոր երգեր և տեսահոլովակներով հանդես գալ:Շնորհակալ եմ նրանաց, որ միշտ իմ կողքին են:



Ինչ երազանք ունեք:


-Երազանքներ ունեն բոլորս, բայց դրանք տարբեր են:Իսկ իմ երազանքը այն է, որ լինեմ շատ սիրված բեմերում երգեմ և ուրախացնեմ իմ հանդիսատեսին և իմ հայրենակիցներին, ունեմ ևս մեկ ցանկությունը, որ աշխարհում լինի խաղաղություն, առողջ լինեն բոլորը և եթե լինեն արցունքեր ապա միայն երջանկության:



Տաղանդավոր, հաջողակ, անչափ գեղեցիկ ու հմայիչ՝ ցանկացած կին այսպիսի տղամարդ կցանկանար տեսնել իր կողքին: Արդյո՞ք ազատ է Դավիթի սիրտը:



-Այո իմ սիրտը դեռևս ազատ է:Ես ամուսնացաց չեմ և իմ երկրորդ կեսին դեռ չեմ հանդիպել ում հետ կկազմեմ ընտանիք ու կերգեմ նրա համար:Կցանկանայի որ իմ կյանքում յուրօրինակ մարդ հանդիպեր և ինձ առաջնորդեր միայն առաջ, իսկ առայժմ
առանց իրեն շատ դժվար է, քանի որ այդ ճանապարը ես միայնակ եմ անցնում:


Նյութը՝ Մովսես Հարությունյանի

My Instagram