Լեոնարդո Դի Կապրիոյի սիրտն ազատ է` ու՞ր մնաց Ռիհանան


Դեռ նախորդ տարեվերջից լրատվամիջոցները շարունակաբար գրում են, թե Լեոնարդո Դի Կապրիոն և Ռիհանան սիրավեպ են սկսել։ Լրատվամիջոցները գրում են, իսկ սիրավեպի կողմերը` հերքում։ Այս անգամ 41-ամյա դերասանն է հոգնել իր և Ռիհանայի եղած-չեղած սիրավեպին անդրադարձերից և հավաստել է, որ հաճախ և երկարատև միասին ժամանակ են անցկացնում, սակայն իրենց հարաբերությունները հեռու են ռոմանտիկ լինել կամ դառնալուց։

Լեոնարդոն նաև հայտնել է, որ իր սիրտն ազատ է և պատրաստ չէ նոր սիրավեպ սկսելու, ավելին` ամբողջությամբ տրվել է նոր ֆիլմի աշխատանքներին, որում իր համար նախատեսված է միաժամանակ մի քանի դերակատարում։

My Instagram