Երգչուհի Լիլուն պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել: Դեռևս չեն հրապարակվում երգի և տեսահոլովակում նկարահանվող հայտնի դերասանի անունները, սակայն արդեն հայտնի է, որ խոսքերի հեղինակը Գրիգոր Կոկչյանն է, երաժշտության հեղինակը` Նիկ Եգիբյանը։ Լիլուն համագործակցությունից գոհ է, իսկ տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանը գնահատական ունի.«Աղջկական թիթիզ տեսահոլովակ է»։ Ի դեպ Լիլուն տեսահոլովակում զբաղված իգական սեռի միակ ներկայացուցիչը չէ. «Ամարաս» պարային ստուդիայի աղջիկները նույնպես համագործակցում են երգչուհու հետ։ Թեև նկարահանման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, բայց տեսահոլովակի էկրաններին հայտնվելը շատ չի ուշանա։