ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է՝ 2014-Ը, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ՝ 2015-Ի ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Երգչուհի՝ Սոնա Շահգելդյանը 2015-ին բազմաթիվ նորություններով հանդես կգա, թե ինչ նորությունների մասին է խոսքը ներկացացնում ենք   MyMyzic.ru-ի -ն տրված երգչուհու հարցազրույցը:


Ինչպիսին էր 2014-ը Ձեզ համար:
-2014-ը լավ տարի էր, ինչպես ինձ այնպես էլ աշխատանքիս համար:Մեծ ձեռքբերումներ եղան անձնական կյանքումս և գործնականումս, նկարահանեցի տեսահոլովակ, ունեցա համերգներ, նոր երգեր, բացվեց իմ կայքէջը:Ցավոք եղան  կորուստներ թե հայտնի մարդկանց և թե մեր զինվորներից, դա է ամենացավալին, որ երբեք չեմ մոռանում և ամեն օր աղոթում եմ մեր զիվորների համար և   հանգիստ ենք  նրանց  շնորհիվ, խոնհարվում եմ նրանց առաջ և չեմ ցանկանա կյանքում նման վատ բաներ լինեն շատ մեծ ցավով եմ ապրում:


Ինչ նորություններ սպասենք 2015-ին:
-2015  թվականը սկսվեց նոր տեսահոլովակի նկարահանմամբ, այս անգամ դուետով հանդես եկա՝ Սևակ Ամրոյանի հետ:Գեղեցիկ ժողովրդական, հայեցի երգ, որի հեղինակը իմ շատ սիրելի՝ Հովհաննես Բադալյանն է:,,Սարերի հովին մեռնեմ,, երգը դեռ մի քանի տարի առաջ էինք ձայնագրել, բայց ցանկացանք ունենալ նաև երգի տեսահոլովակը, որպես մնայուն արժեք թե տեսահոլովակը և թե Հովհաննես Բադալյանի երգը:Այս երգը  և տեսահոլովակը մենք այնպես ենք ներկայացնելու, որ ոչ մի հայ իր արմատը, և ով որ գաղթել է վերադառնա հայրենիք՝ իր հողում ապրի:,,Սարերի հովին մեռնեմ,, երգը մենք նաև նվիրում ենք ,,Հայոց ցեղասպանության,, 100-րդ տարելիցին:Երգի խոսքերը շատ լավն են, գեղեցիկ է  մեծ արժեք կա երգի մեջ:Տեսահոլովակը նույնպես գեղեցիկ է շատ, շնորհակալ ենք ռեժիսորին՝ Արմեն Պիրիմասիին:Նրա հետ արդեն երկրոդ տեսահոլովակն եմ նկարահանում, գործիքավորման համար շնորհակալ ենք՝ Մարինե Մխիթարյանին, բոլոր նրանց ովքեր մեր կողքին են եղել:Տեսահոլովակում երեք կերպարով ենք հանդես գալու, գեղեցիկ շատ տարբեր վայրերում:Նկարահանումը տևել է երկու օր:Տեսահոլովակը լինելու է ֆիլմային, իսկ գարնանը կլինի պրեմիերան:


Մինչ  ,,Սարերի հովին մեռնեմ,, տեսահոլովակի պրեմիերան Սոնան իր երկրպագուների դատին արդեն հանձնել է ,,Ընտանիք,, երգը, որի խոսքերի հեղինակը՝ Մարինե Մխիթարյանն է:Սոնանա  առաջիկայում կներկացնի իր նոր ֆոտոշարքը, կլինեն նաև համերգներ Հայաստանում և Հայաստանից դուրս, ինչպես նաև այլ տեսահոլովակներ ու երգեր:


Երգչուին՝ Սոնան լի է եռանդով և աշխատասիրությամբ, բայց նա հուսահատվում է այն բանից թե ինչ է կատարվում մեր շուրջը, վերջին՝ Գյումրիում տեղի ունեցած դեպքերը ցնցել  են  երգչուհուն, նա չի կարողանում համակերպվել կատարվածի հետ և մեծ ցավ է ապրում, և վստահ է, որ Աստված կպատժի նրանց;
Վերջում Սոնա Շահգելդյանը MyMyzic.ru-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 2015-ին կլինի ,,Նոր Ալիք 2015,, մրցույթումում կատարծ իր երգերի  տեսագրությունը  տեսահոլովակի տեսքով:

Նյութը՝ Մովսես Հարությունյանի


My Instagram