ԼԵԴԻ ԳԱԳԱՆ 19 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ

Լեդի Գագան Հովարդ Սթերնի շոուի ժամանակ պատմել է, որ 19 տարեկանում դարձել է սեքսուալ բռնության զոհ: Գագան ասել է, որ իր «Swine» երգը բռնաբարության մասին է, որով նա ցանկացել է արտահայտել իր կատաղությունն ու ցավը: Նա խոստովանել է, որ իրեն բռնաբարել է իր պրոդյուսերը:
«Ես սարսափելի բաների միջով եմ անցել և որոնց վրա, հոգեբանական, ֆիզիկական և էմոցիոնալ թերապիայից հետո կարողանում եմ ծիծաղել: Երաժշտությունը ինձ շատ է օգնում»,- ասել է նա:
Լեդի Գագան նշել է նաև, որ այդ սարսափելի դեպքի ժամանակ նա ընդամենը 19 տարեկան է եղել, հաճախել է կաթոլիկ դպրոց և շատ «միամիտ» էր:

My Instagram